ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ասադն այսօր կներկայացնի կրակի դադարեցման իր ծրագիրը

Ասադն այսօր կներկայացնի կրակի դադարեցման իր ծրագիրը
06.01.2013 | 16:01

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ելույթ կունենա, որի ընթացքում ակնկալվում է, որ հանդես կգա ներքին ճգնաժամի հաղթահարման նախաձեռնությամբ։ ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարն իր ելույթում կանդրադառնա Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընթացող վերջին զարգացումներին։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Ասադը կներկայացնի կրակի դադարեցման նախագիծ, որի կատարմանը կհետևեն ՄԱԿ-ի դիտորդները։ Ասադը կհամաձայնի ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի նոր սահմանադրության մշակմամբ և ազգային միասնության կառավարության ստեղծման հարցերով, որից հետո միջազգային վերահսկողության ներքո տեղի կունենան ազատ խորհրդարանական ընտրություններ։
Ըստ լրատվամիջոցների՝ Սիրիայի առաջնորդը մտադիր չէ լքել իր պաշտոնը և պատրաստվում է առաջադրվել 2014թ. նախագահական ընտրություններում։

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ